Ծառայություններ

Հ ոգեբանական խորհրդատվության նպատակն է օգնել այցելուներին հասկանալ և լուծել իրենց խնդիրները: Այն օգնում է առաջին հերթին այն մարդկանց, ովքեր ունեն դժվարություններ առօրյա կյանքում, գործունեության, հաղորդակցման մեջ և այլն: Հոգեբանական խորհրդատվությունը բերում է անձի ներդաշնակեցման և հոգեկան առողջության պահպանման, ինչպես նաև հատկապես մեծ նշանակություն է հատկացվում այցելուի անձնային պատասխանատվության բարձրացմանը իրենց սեփական կյանքի նկատմամբ, և արդյունքում ընձեռնում է հնարավորություն հետագայում ինքնուրույն լուծել առաջացած խնդիրները:

Տեսնել ավելին

Բ իզնես խորհրդատվությունը հոգեբանության պրակտիկ ոլորտներից է, որը զբաղվում է կազմակերպության կառավարման հոգեբանական խնդիրների ուսումնասիրությամբ և ստեղծում է որոշումների կայացման, կոնֆլիկտների հաղթահարման և կազմակերպության անդամների հաղորդակցման արդյունավետության բարձրացման հոգեբանական մեթոդներ: Ինչպես նաև խորհրդատուն իրականացնում է բիզնեսի կայացման և կազմակերպության ճգնաժամերի հաղթահարման խորհրդատվություն:

Տեսնել ավելին

Թ րեյնինգը ինտերակտիվ ուսուցման ձև է, որը մասնագետին թույլ է տալիս մասնակցին փոխանցել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ուսուցանվող նյութի շրջանակում ձեռք բերել մի շարք գործնական հմտություններ ակտիվ մասնակցության միջոցով: Թրեյնիգի ընթացքում ձեռք բերված գիտելիքները, հմտությունները և փորձը թույլ է տալիս անձին առավել վստահ այն կիրառել պրակտիկայում:

Տեսնել ավելին

Ս եմինարը վերապատրաստման և ուսուցման արդյունավետ ձև է ,որը թույլ է տալիս քննարկել հետազոտություններ,հաշվետվություններ, էսսեներ կամ գիտական թեմաներ: Սեմինարի ժամանակ ներկայացվում է նյութի ուսումանսիրության մանրամասները, խնդիրները, մեթոդիկաները, ինչպես նաև տվյալ թեմայի շուրջ իրականացվում է քննարկում: Սեմինարը նպաստում է մասնագիտական հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, բանավեճի հմտության զարգացմանը և ուսուցանվող նյութի ամրապնդմանը:

Տեսնել ավելին

ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԿՈՒՄԲ


Մանկական զարգացման ակումբ կարող են հաճախել սկսած 2 տարեկանից: Այստեղ մեր մասնագետների օգնությամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում ձեր երեխաների զարգացման համար:



Տեսնել ավելին

ԱՐՏ ՊՐՈՅԵԿՏՆԵՐ


նախագծի նպատակն է հասարակության ուշադրությունը ուղղել առօրյա, անձնական, սոցիալական, ընտանեկան խնդիրներին և երևույթներին, ինչպես նաև փոխել մարդկանց դիրքորոշումը դրանց նկատմամբ, զարգացնել պոզիտիվ մտածողություն, դրանով իսկ ազատվել բազմաթիվ ներքին կոնֆլիկտներից, բարդույթներից: Ծրագրում մասնակցում են hայ և այլ ազգի լուսանկարիչներ, ում նկարները կարող եք տեսնել ցուցասրահում:



Տեսնել ավելին

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՇՈՒՏՈՎ


Տեսնել ավելին

ԱԿՈՒՄԲ -ԳՐԱԴԱՐԱՆ


Ակումբ-գրադարան կարող են այցելել առանց տարիքային սահամանափակաման բոլոր այն անձիք, ովքեր ցանկանում են ունենալ ինտելեկտուալ ժամանց, կարդալ գրականություն (հոգեբանական, գեղարվեստական, մշակութային), մասնակցել կինոդիտում-քննարկումների, գրականության վերլուծության, արտ ծրագրերի և դերային խաղերի:.


Տեսնել ավելին

Բլոգ


Հունիսի 20, 2016
1

Սուրբ յոթնյակ

Հեղինակ՝ կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյան
Հունիսի 3, 2016
Հունիսի 1-ը Գոյում

Հունիսի 1-ը Գոյում

Ապրիլի 19, 2016
Businessman finger touches virtual buttons

Հաճախորդի հոգեբանական բնութագիրը

Նյութը պատրաստեց հոգեբան՝ Սուսաննա Ավետիսյանը
Ապրիլի 18, 2016
13bdb2f7-e056-4e37-a84b-d22dd334e29e

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԵՐԸ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

Ապրիլի 18, 2016
իմիջ

Իմիջն որպես արդյունավետության չափանիշ գործարար աշխարհում


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • 10717997_787318357995639_2032688237_n
  • 10711461_787312717996203_76218991_n
  • 10681704_787318697995605_610590507_n
  • 10584951_787316061329202_1676776325_n
  • unnamed