Իմիջն որպես արդյունավետության չափանիշ գործարար աշխարհում

10435068_770655996313033_2418904297387490314_n
ԱՅՑ ԴԵՊԻ ՕՐՐԱՆ
Ապրիլի 14, 2016
13bdb2f7-e056-4e37-a84b-d22dd334e29e
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԵՐԸ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Ապրիլի 18, 2016
Տեսնել ամբողջը

Իմիջն որպես արդյունավետության չափանիշ գործարար աշխարհում

իմիջ

«Ի միջ» բառն օգտագործվում է ինչպես խոսակցական ելույթում, այնպես էլ գիտական խոսքում: Իմիջի տակ հասկանում են մարդու կերպար, որն ունի բարձր սոցիալական դիրք և հեղինակություն, ինչպես նաև պետք է ունենա շրջապատից դրական գնահատական: Այսպես, եթե ասենք, որ գործարար մարդը շրջապատի կողմից ընդունվում է որպես պատկառելի մարդ, ապա նրա մասին կարող ենք ասել, որ նա ունի իմիջ: Սոցիալական հարցումների անցկացման ժամանակ նման մարդին ստանում են բաձր գնահատական: Գործնական մարդկանց մեջ ամրապնդվել է այն բանի գիտակցումը, որ իմիջն անհրաժեշտ է ցանկացած բիզնեսմենին, քաղաքական գործչին, հասարակական աշխատողին և գործատուին:


«Իմիջ» հասկացությունը պատկանում է այնպիսի սոցիալական երևույթներին, որոնք ապրում են մարդկանց կարծիքներում և հստակ չեն գիտակցվում նրանց կողմից: Իմիջն անգլերեն բառ է նշանակում է կերպար, պատկեր: Այն կոնկրետ անձի մտավոր պատկերացումն է, նրա բնավորության բովանդակային կողմն: Պրակտիկայում այդ բառը շատ մոտ է հունական խարիզմա բառին, որի մեջ հին հույները այնպիսի նշանակություն էին տեսնում, ինչպիսին է տաղանդը, հեղինակությունը, հմտությունն ու սրբությունը: Մարդիկ, որոնք օժտված էին նման որակներով, բոլոր ժամանակներում ունեին մեծ ազդեցության ուժ շրջապատի վրա: Ղեկավարները, որոնք օժտված էին խարիզմայով, կոչում էին խարիզմատիկ լիդերներ: Ահա և նման մարդկանց վարքային բնութագրիչները:

Ա. Արտաքին տեսքը: Այդպիսի մարդիկ ունեն տպավորիչ տեսք: Հաճախ նրանք գայթակղիչ են, ունեն առողջ մարմնի կառուցվածք, լավ կեցվածք և պահվածք:

Բ. Անկախ վարք: Կյանքի փորձը ցույց է տալիս, որ նման մարդիկ հույսը դնում են իրենք իրենց վրա, սակայն շատ հարցերում վստահում են նաև այլ մարդկանց:

Գ. Հաղորդակցման ընդունակություններ: Նրանց մոտ առանձնացվում է ճարտասանական հմտությունները, ժեստիկուլյացիան, մարմնի շարժումները:

Դ. Քաղաքավարի շարժուձև: Նրանք միշտ հավաքված են, իրենց պահում են սեփական նշանակալիության ամբողջական գիտակցումով, սակայն առանց ցուցադրական ցույց տալու:

Ե. Գովասանքի և քննադատության վրա առանց ավելորդ արձագանքի: Նրանք հանգիստ լսում են բառերն իրենց հասցեին, շնորհակալություն են հայտնում շրջապատից կոմպլիմենտների համար, սակայն նրբանկատորեն հասկացնում են, որ այլևս դա անել պետք չէ: Քննադատությունն իրենց հասցեին նրանք ընդունում են առանց զայրույթի պորթկումների, հետապնդել քննադատության համար նրանք համարում են իրենց արժանապատվությունից ցածր:

Այսօր խարիզմատիկ անձանց մենք կարող ենք հանդիպել ոչ միայն քաղաքական գործիչների մեջ, այլև բիզնեսմենների, մենեջերների, սպորտսմենների, դերասանների և այլն: Նրանք բոլորը շատ տարբեր են, բայց նրանց միացնում է ընդհանուր մի որակ, որն է սուգեստիան, այսինքն այլ մարդկանց վրա ազդելու ընդունակությունն ու հմտությունը: Ուսումնասիրելով գործարար մարդկանց գործունեությունը, որոնք ունեն դրական իմիջ, կարող ենք տեսնել, որ նրանք կամ ի ծնե են օժտված սուգեստիայով, կամ ձերքերովի:

Եվ այսպես, եթե գործարար մարդն ունի լավ իմիջ և խարիզմատիկ անձնավորություն է, ապա նա պետք է օժտված լինի սուգեստիայով, որն ազդում է իր աշխատանքի արդյունավետության վրա: Սուգեստիան այլ մարդկանց վրա ազդելու մարդու հմտությունն ու ընդունակությունն է: Այն արտահայտվում է ինչպես չգիտակցված, այնպես էլ հատուկ եղանակների օգնությամբ: Սուգեստիայի երևույթն իր մեջ ներառում է երկու տարր՝ ինքնավստահություն և դրական էներգիա:

Ինքնավստահությունը մեր ինքնագնահատականի հետևանքն է հանդիսանում: Ամեն մարդ ուզում է, որ իրեն սիրեն և հարգեն: Ամեն մարդ ունի սեփական արժանապատվության զգացում: Երբ մենք տեսնում ենք, որ մարդիկ մեզ գնահատում են, մենք ավելի պինդ ենք կանգնում հողի վրա և ձգտում կատարելագործման: Եթե մենք զգում ենք կամ մեզ թվում է, թե մարդիկ մեզանից երես են թեքել, մենք ընկճվում ենք և դառնում խոցելի: Այդ ժամանակ մենք կորցնում ենք ինքնավստահությունը, կասկածում ենք մեր ուժերի վրա: Եվ դժվար թե ինքնագնահատականի այդ մակարդակում մենք հաջողության հասնենք:

Դրական էներգիան մարդու հոգեբանական ուժն է, ընդունակությունը իրականացնել սեփական հնարավորությունները, այդ թվում և ազդեցության ուժը: Դրական էներգիան ուղղված է մարդուն դրդելու բարոյապես ընդունված նորմերի: Մարդու էներգիան ձևավորվում և լիցքավորվում է նրա հոգեկանում: Փոխազդեցության ընթացքում այն փոխանցվում է այլ մարդկանց տարբեր վարքային եղանակների օգնությամբ: Այն կարող է փոխանցվել արտաքին տեսքի, վարքի ձևերի, հայացքի, ձայնի, խոսքի, միմիկայի և ժեստերի միջոցով:

Եվ այսպես այս ամենը շատ կարևոր է գործարար մարդու դրական իմիջի ստեղծման համար, որը կբարձրացնի նրա փոխհարաբերությունների արդյունավետությունը գործընկերների հետ: Եթե ցանկանում ենք մուտք գործել գործարար աշխարհ՝ սկսենք առաջինը մեր իմիջի ստեղծումից:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով