13bdb2f7-e056-4e37-a84b-d22dd334e29e
ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԴԵՐԸ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
Ապրիլի 18, 2016
Հունիսի 1-ը Գոյում
Հունիսի 1-ը Գոյում
Հունիսի 3, 2016
Տեսնել ամբողջը

Հաճախորդի հոգեբանական բնութագիրը

Businessman finger touches virtual buttons

Հաճախորդը սուբյեկտի ընդհանուր անվանումն է, որն օգտվում է որոշակի ծառայություններից: Հաճախորդը դիմելով որոշակի կազմակերպություն, համապատասխան ծառայություններից օգտվելու կամ համագործակցության առաջարկ ներկայացնելու նպատակներով մուտք է գործում այդ կազմակերպություն, նա դիմում է մենեջերին և այստեղ սկսվում են մենեջերի և հաճախորդի փոխհարաբերությունները: Հաճախորդը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ, կարող է լինել այլ կազմակերպության աշխատող, տնօրեն կամ մենեջեր:

Հաճախորդի հետ արդյունավետ շփվելու համար անհրաժեշտ է որոշել, թե ինչպիսի հոգեբանական տիպին է պատկանում այս կամ այն հաճախորդը: Հոգեբանները նշում են հինգ փսիխոտիպեր, որոնց մեջ կարելի է գտնել այս կամ այն հաճախորդին:

Դրանք են՝
  • հիպերտիմ
  • էպիլեպտոիդ
  • շիզոիդ
  • հիստերոիդ
  • փսիխոսթենիկ

Հաճախորդի բնութագրական առանձնահատկությունները մենեջերի հետ գործնական շփման ժամանակ ազդում է նրա վարքի վրա:

Հիպերտիմ հաճախորդը եռանդուն է, ակտիվ է, նայում է մենեջերի աչքերին, հարցեր է տալիս և սպասում անմիջական, հստակ պատասխաններ: Նրա հետ շփվելուց մենեջերը պետք է խոսի վստահ և ըստ իմաստի: Պետք է անմիջապես պատասխանի նրա հարցերին անգամ այն հարցերին, որոնք նա դեր չի տվել: Այդպիսի հաճախորդը պետք է վստահ լինի, որ նա դիմել է ամենալավ կազմակերպություն, և որ նրա առջև կանգնած է ամենալավ մենեջերը:

Էպիլեպտոիդ հաճախորդը պեդանտ է, խիստ: Երկար և հետևողական հարցեր է տալիս մենեջերին, ճշտում է բոլոր նրբությունները: Պարտադիր հետաքրքրվում է կազմակերպության համբավով, որին նա դիմել է: Նրան անհանգստացնում են բոլոր մանրուքները՝ վճարման կարգը, ծառայությունների կարգը, խնդիրների առաջացման դեպքում ում դիմել և այլն: Նման հաճախորդներին պետք է դիմել անուն ազգանունով, հարգալից ինտոնացիայով: Նրա հետ անիմաստ է վիճել, նա իր զինանոցում ունի լիքը կոնտրփաստարկներ:

Շիզոիդ հաճախորդը հազվադեպ է հանդիպվում, քանի որ ձգտում է խուսափել շփումից, հատկապես անծանոթ մարդկանց հետ: Միայն ծայրահեղ իրավիճակում է նա դիմում մենեջերին ինչ–որ հարցով: Ձգտում են որքան հնարավոր է արագ ավարտեն գործարքը, շատ հարցեր չի տալիս, մի երկու հարց, շփումը ֆորմալ ձևով հաստատելու համար: Այդպիսի հաճախորդն աչքերին չի նայում, ավելորդ հարցեր չի տալիս: Իր ուշադրությունը կենտրոնացնում է շեղող առարկաների վրա, մենեջերի աշխատավայրում: Այդպիսի հաճախորդը գալիս է գործարք կնքելու համար, և նա դա անում է եթե անգամ լավ չի հասկացել մենեջերին: Չոր, ֆորմալ ոճը և հարգալից վերաբերմունքը մենեջերի ամենաօպտիմալ վարքն է շիզոիդ հաճախորդի հետ շփման ընթացքում:

Հիստերոիդ հաճախորդն ավելի ու ավելի է մոտենալու մենեջերին, և այնտեղ մենեջերը կհասկանա, որ գործ ունի հիստերոիդի հետ: Նա շրջապատի ուշադրությունն իր վրա կենտրոնացնում շնորհիվ իր էքստրավագանդ հագուստի, և նույպիսի վարքի: Նա բարձրաձայն է խոսում և բուռն ժեստեր է անում: Այդպիսի հաճախորդի հետ պետք է լինել շատ համբերատար, մենեջերի զրույցի ժամանակ կոմպլիմենտները պարտադիր են:

Փսիխոստենիկ հաճախորդը վստահ չէ, որ ճիշտ է արել դիմելով այդ կազմակերպություն կամ այդ մենեջերին: Նման հաճախորդները չգիտեն ինչու են եկել, նրանք դեր պետք է մտածեն ճիշտ են արել, որ եկել են թե ոչ: Փսիխոստենիկները շատ հարցեր ունեն, և ավելի շատ կասկածներ: Արտաքնապես լավ արտահայտվում է նրանց անհանգստությունը: Այդպիսի հաճախորդին պետք է օգնել, որ նա հասկանա, թե ինչու է եկել, ինչ է ուզում, սակայն պետք չէ համառել քանի որ նա կարող է վախենա և փախչի:

Ընդհանուր տիպաբանության հետ մեկ տեղ կարելի է առանձնացնել պոտենցիալ պրոբլեմատիկ հաճախորդների երեք տիպ՝ ջղայնացած, պահանջկոտ և անվստահ: Նրանց պետք է ժամանակին ճանաչել, նրանք պահանջում են հատուկ վարքի ձևեր: Շատ կարևոր է հասկանալ բարդ հաճախորդի մոտիվները, դա կօգնի շփում հաստատել նրա հետ և պահպանել սեփական հոգեկան առողջությունը:

Ջղայնացածը պայթում է ցանկացած առիթով: Նրանք պայթյունավտանգ, ագրեսիվ մարդիկ են, նրա նյարդային համակարգը հեշտ է գրգռվում և դժվար է վերահսկվում: Գրգռման պրոսեցները շատ ակտիվ են, իսկ արգելակման պրոցեսները շատ թույլ են:

Պահանջկոտ հաճախորդն իրեն համարում է երկրի կենտրոնը: Նրանք ունեն բարձր ինքնագնահատական, նրանք ընդունում են միայն այն, ինչը ընդգծում է նրանց նշանակալիությունը:

Անվստահ հաճախորդը շատ անվճռական է, նրա համար շատ դժվար է որոշում կայացնել: Նրանք վախենում են սխալ քայլ անել և սխալվել: Անհանգստությունն ու կասկածանքները մթագնում են իրենց գիտակցությունը:

Այսպիսով, հաշվի առնելով հաճախորդի հոգեբանական բնութագիրը, կարող ենք ճիշտ մոտեցում ցուցաբերել վերջինիս հանդեպ և կստանանք ցանկալի արդյունք:

Նյութը պատրաստեց հոգեբան՝ Սուսաննա Ավետիսյանը

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով