Մեր մասին

Գ ոյ հոգեբանական կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին:




Մեր կենտրոնի առաքելությունն է ապահովվել անձի հոգեկան առողջությունը և մշտական զարգացումը, ինչպես նաև նպաստել հոգեբանության մեջ նորարական գաղափարների իրականացմանը և գիտության զարգացմանը:

Մեր սկզբունքները՝
  • Անհատական մոտեցում
  • Գաղտնիության պահպանում
  • Մշտական ինքնազարգացում
  • Յուրահատկության պահպանում
Կենտրոնում իրականացվում է.
  • հոգեբանական խորհրդատվություն
  • մասնագիտական, անձնային աճի, բիզնես թրեյնինգներ
  • սեմինարներ
  • հետազոտական աշխատանքներ

  • Գ րադարան-ակումբի շրջանակներում մենք ապահովում ենք ձեր ինտելեկտուալ ժամանցը և ռելաքսիացիոն հանգիստը: Այն օգնում է ոչ միայն հանգստանալ, իջեցնել հուզական լարվածությունը, այլ նաև նպաստում է ինքնաճանաչմանը և վարքային մոդելների դուրս բերմանը, հասկացմանը: Այն իրականացվում է կինոդիտում քննարկումների, գրքի քննարկումների, հոգեբանական վարժությունների, դերային խաղերի տեսքով:

    Մանկական զարգացման ակումբում իրենց հետաքրքրությունը կարող են գտնել նաև ձեր երեխաները:

    Մեր ծառայությունների և մասնագետների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժիններում:

    Հիմնադիր Հասմիկ Հակոբյան: