Բիբիլիոթերապիա

Բ իբիլիոթերապիա տերմինը (հունարեն <<բիբլիո>>- գիրք, <<թերապիա>>-բուժում) նշանակում է գրքով բուժում: Դեռ հին ժամանակներից գրքի ազդեցությանը մարդու հոգեկանի վրա մեծ նշանակություն են հատկացրել: Լեգենդները, պիեսները, պատվածքները առաջացրել են ուրախության, վախի, ափսոսանքի և այլնի զգացումներ, որոնք թողնում են բուժական ազդեցություն մարդկանց վրա: Հին հույները <<գիրք>> հասկացությունը ասոցացնում էին <<հոգեկան առողջության>> հետ և գրադարանը համարում էին <<դեղամիջոց հոգու համար>>: Օրինակ Ֆիվայի գրադարանի դռան վրա գրված է. <<Տեղ, որտեղ հոգիներ են բուժում>>:



Բիբլիոթերապիայի տեսության հիմքում ընկած են մի քանի ասպեկտներ.

  • Գրավոր խոսքի ազդեցությունը մարդու հոգեֆիզիկական վիճակի վրա:
  • Ընթերցանության տեսությունը որպես հաղորդակցման գործունեության տեսակ, որի միջոցով մարդը ստանում է գիտելիքներ վարքի շտկման, աշխարհայացքի և այլնի հետ կապված:


Բիբլիոթերապիան կազմակերպվում է անհատական և խմբային ձևով:

Անհատական բիբլիոթերապիան ուղղված է անձի զարգացմանը և շտկմանը, որը տեղի է ունենում ընթերցանության ընթացքում: Հատուկ ընտրված գիրքը, որն ունի թերապևտիկ նպատակ կարող է ստիմուլացնել նրա զարգացումը, շեղել դառն ապրումներից, օգնել հաղթահարել խնդիրները: Բիբլիոթերապիայի անհատական ձևին է վերաբերում ընթերցանության ծրագրի կազմումը, գրականության ընտրությունը, անհատական զրույցները, որոնք դուրս են բերում ընթերցողի խնդրի բնույթը և նրա անհանգստությունները:


Խմբային բիբլիոթերապիան ուղղված է ստիմուլացնելու ընթերցողի պատասխան ռեակցիաները ընթերցվող գրքին: Անձի զարգացումը և շտկումը տեղի է ունենում ոչ միայն առաջարկվող գրականության ընթերցանության պրոցեսում, այլ նաև մեծ մասամբ երկխոսությանը պատրաստվելու ընթացքում, ընթերցվող ստեղծագործության քննարկման և խմբի դինամիկայի մեջ:


Գ ոյ ակումբ - գրադարանի շրջանակում ստեղծագործություններն ընթերցում ենք և մասնակիցների հետ միասին կատարում հոգեբանական վերլուծություն, որի ընթացքում միասին դուրս ենք բերում համապատասխան խնդիրները, վերլուծում առաջացման պատճառները և փնտրում ելքեր: Բիբլիոթերապիայի շրջանակներում մասնակիցներն իրենց խնդիրներին կարողանում են նայել կողքից, գտնել լուծումներ, զարգացնել վերլուծական մտածողությունը և խնդիրներին տարբեր տեսանկյուններից նայելու կարողությունը:


Բիբլիոթերապիայի մասնակցության յուրաքանչյուր հանդիպման արժեքն է 1000 դրամ: Առաջիկա հանդիպումներին կարող եք ծանոթանալ նորություններ բաժնում: