Գրադարան

Գ րադարան կարող են այցելել բոլոր այն անձիք, ովքեր ցանկանում են ունենալ ինտելեկտուալ ժամանց, փոխանակվել գրքերով, կարդալ բազմաժանր գրականություն՝ գեղարվեստական, պատմամշակութային, ֆանտաստիկ, դեդեկտիվ, փիլիսոփայական, հոգեբանական…


Գրադարանի հարմարավետ պայմանները թույլ կտան իրապես ընկղմվել ընթերցանության մեջ: Առկա է նաև փոխանակման պահարան, ինչը թույլ է տալիս անընդհատ նորացնել գրքերը, որոնք դուք կարող եք փոխանակել միմյանց հետ՝ դնելով պահարանում:


Գրադարանի կանոնակարգը.
  • Պահպանել լռություն և մաքրություն
  • Լինել պոզիտիվ
  • Գրքերին և գույքին վերաբերվել խնամքով (վնասված ապրանքը փոխհատուցում եք ինքներդ)

  • Կենտրոնից դուրս հանել թույլատրվում է միայն փոխանակման պահարանի գրքերը

  • Հարգել մյուսների իրավունքները և պահանջել, որ ձերը հարգեն

  • Հարցերի դեպքում չամաչել, դիմել անձնակազմին

  • Բողոքները և առաջարկները գրել և գցել արկղիկի մեջ

  • Եթե սոված եք կարող եք ձեր հետ բերել այն ինչը ձեզ կկշտացնի, թեյն ու սուրճն էլ մեր կողմից

  • Եթե ունեք ասելիքներ ու հետաքրքիր թեմաներ կարող եք ներկայացնել մեզ և մենք կկազմակերպենք սեմինար-քննարկումներ (Ցանկության դեպքում կվարեք նաև դուք):

Գրադարանի մուտքի ամսեվճարն է 1000 դրամ, իսկ ուսանողների համար՝ ԱՆՎՃԱՐ:

Այցելելու համար նախապես անհրաժեշտ է կապ հաստատել և ֆիքսել ժամերը: