Դրամաթերապիա

Դ րամաթերապիան (Հուն. drama-գործողություն, therapy-բուժում) խմբային թերապիայի ձև է, որն իրականացվում է թատերական խաղարկումների, իմպրովիզացիաների միջոցով:

Այն սիմվոլների, մետաֆորաների միջոցով անձի ներքին ռեսուրսների, վարքային մոդելների դուրս հանման, այլընտրանքային տարբերակների կառուցման միջոց է:

Դրամաթերապիայի տեսական հիմք են հանդիսանում հոգեբանության անալիտիկ ուղղությունը, հումանիստական հոգեբանությունը, վարքային թերապիան և արտ-թերապիան:

Այն իր մեջ ներառում է՝
  • Գեղարվեստական գործի, պատմվածքի, հեքիաթի խաղարկում
  • Մասնագետի կողմից հատուկ գրված հեքիաթի խաղարկում
  • Խնդրային իրավիճակի խաղարկում
  • Ազատ իմպրովիզացիաներ
Դրամաթերապիան նպաստում է՝
  • Նյարդային լարվածության իջեցմանը
  • Հաղորդակցման հմտությունների զարգացմանը
  • Ինքնավերլուծությանը և ինքնաճանաչմանը
  • Կյանքում վարքի ստերիոտիպ մոդելների դուրս հանմանը
  • Ինքնագնահատականի կարգավորմանը
  • Պատասխանատվության զարգացման բարձրացմանը
  • Երևակայության, ինքնաբուխ վարքի զարգացմանը

Դրամաթերապիան համեմատած այլ թերապևտիկ խմբերի ավելի ազատ է՝ միաժամանակ հանդիպմանը կարող են մասնակցել տարբեր հայցեր ունեցող անձիք:

Մասնակցության արժեքն է 1000 դրամ, անհրաժեշտ է նախապես գրանցվել: Առաջիկա հանդիպումներին կարող եք ծանոթանալ նորություններ բաժնում: