Ինտելեկտուալ խաղեր

Ա կումբի շրջանակում դուք կարող եք մասնակցել ինչպես ինտելեկտուալ, այնպես էլ լիցքաթափող խաղ-վարժանքների, որոնք միտված են անձնային աճին, դրական ռեսուրսների դուրսբերմանը, Ես-ի բացահայտմանը: Ինտելեկտուալ խաղերն ուղղված են իմացական գործընթացների` հիշողության, ուշադրության, մտածողության, երևակայության զարգացմանը: Այն իրականացվում է տարատեսակ վարժանքների և դերային խաղերի միջոցով:

Ներկայումս ակումբի հեղինակային ծրագրերից է «Դիմակ» (The Mask) հոգեբանական ինքնաբացահայտող խաղը, որը թույլ է տալիս ճանաչել անձին կոնկրետ իրավիճակում, կերտել հոգետեսակ: Այս խաղը նպաստում է սոցիալական հարաբերությունների փոխըմբռմանը, սեփական հույզերի և վարքի գիտակցմանը, իրավիճակին կողքից դիտելու հնարավորությանը: Արդյունքում ամեն անգամ ինքնաբացահայտվել նորովի Ես կերպարի մեջ:

Ինչպես նաև ակումբում առկա է շախմատ, դոմինո, լոտո, մոնոպոլիա, ունո քարտեր և մեր մասնագետների կողմից հատուկ մշակված մտային խաղ- քարտեր, որոնք նպաստում են հիշողության և կրեատիվության մարզմանը:

Ակումբի կազմակերպման հիմնական օրերն են ուրբաթ երեկո և շաբաթ օրը:

Կազմակերպվող բոլոր միջոցառումներին կարող եք տեղեկանալ մեր նորություններ բաժնից: Խաղերի մասնակցության արժեքն է 500 դրամ, անհրաժեշտ է նախապես ամրագրել: