Ավազաթերապիա

Ա վազաթերապիան արտ թերապիայի մեթոդներից է, որն ուղղված է անգիտակցական խնդիրների վերհանմանը և շտկմանը: Երեխան խաղալով ավազի հետ ստեղծում է որոշակի պատկերներ, որոնք կարող են հասկացվել որպես հոգեկան վիճակի դրսևորում: Ավազանոցում խաղարկվում է չգիտակցված խնդիրը, կոնֆլիկտը տեղափոխվում է ներքին աշխարհից դեպի արտաքին աշխարհ և դառնում ակնառու: Այն հանդիսանում է ինքնատիպ միջոց հաղորդակցվելու արտաքին աշխարհի և ինքն իր հետ:



Ավազաթերապիան նպաստում է .
  • Խոսքային և ոչ վերբալ հաղորդակցմանը
  • Մանր մոտորիկայի զարգացմանը
  • Ինքնաճանաչմանը և ներդաշնակեցմանը
  • Հուզական և նյարդային լարվածության իջեցմանը
  • Երևակայության և մտածողության զարգացմանը
  • Ստեղծագործականությանը