Հեքիաթաթերապիա

Հ եքիաթաթերապիան արտ թերապիայի ուղղություններից մեկ է: Այն իրենից ենթադրում է հեքիաթի նպատակաուղղված օգտագործման միջոցով անձի ներաշխարհի ակտուալ խնդիրների դուրս բերում և շտկում: Հեքիաթի օգնությամբ ընթերցողը կամ լսողը հանդիպում է ինքն իրեն, բացահայտում է դեռ չբացահայտված կողմերը և մասնագետի օգնությամբ խաղարկում այն: Հեքիաթաթերապիան կիրառելի է և մեծահասակների, և երխաների հետ աշխատանքում` սկսած 3 տարեկանից:



Հեքիաթաթերապիան նպաստում է.

  • Վախերի. տագնապների հաղթահարմանը
  • Կամակորության շտկմանը
  • Ինքնագնահատականի կարգավորմանը
  • Վարքի ճկունության ձեւավորմանը
  • Ստեղծագործականության զարգացմանը
  • Բարոյական նորմերի ձեւավորմանը
  • Մտահորիզոնի ընդլայնմանը