Կավաթերապիա

Կավաթերապիան պրոյեկտիվ մեթոդ է, որը թույլ է տալիս իրատեսորեն պատկերել անձի ներաշխարհը սիմվոլիկ մակարդակում:

Կ ավաթերապիան արտ թերապիայի ուղղություններից մեկն է: Այն կիրառելի է թե մեծահասակների, թե փոքրերի հետ աշխատանքում` սկսած 4 տարեկանից: Կավաթերապիան թերապևտին հնարավորություն է տալիս դիտել երեխայի հոգեվիճակը և ստիմուլացնել հույզերի խոսքային արտահայտումը, ինչն միաժամանակ նպաստում է խոսքի կարգավորմանը: Կավաթերապիան անձին մոտեցնում է իր հույզերին, դուրս բերում ակտուալ խնդիրը և թույլ է տալիս ձևափոխել դրանք: Այն ստեղծում է կապ զգայությունների, մտքի և հույզերի միջև:



Կավաթերապիան նպաստում է.

  • Ագրեսիվության և տագնապայնության իջեցմանը
  • Վախերի և անհանգստության հաղթահարմանը
  • Ինքնագնահատականի կարգավորմանը
  • Ստեղծագործական մտածողության ճկունացմանը
  • Մանր մոտորիկայի զարգացմանը