Բիզնես խորհրդատվություն

Հ ոգեբանությունը և բիզնեսը փոխկապակցված են միմյանց հետ: Ձեռներեցությունը ենթադրում է տիրապետել արտադրական ուժի արդյունավետ ղեկավարման արվեստին և արտադրական հարաբերությունների նպատակաուղղված կատարելագործմանը, քանի որ ամեն նորը, լավագույնը և բարին ի վերջո ստեղծում են ոչ թե մեքենաները, այլ հենց կոնկրետ մարդիկ, ովքեր գտնվում են միմյանց հետ համապատասխան հարաբերություններում։ Ստացվում է, որ համակարգված պրոֆեսիոնալների թիմն է հանդիսանում յուրաքանչյուր արտադրության հիմքը, իսկ ամենակարևոր «ապրանքը», որի հետ գործ ունի ղեկավարն աշխատուժն է, որն ունի տարբեր գին՝ կախված իր որակից և արտադրական պոտենցիալից։


Հենց այդ պատճառով մենք չենք կարող հոգեբանությունը դիտարկել բիզնեսից առանձին և անտեսել բիզնես-խորհրդատվության (հոգեբանական) կարևոր դերը։
Բիզնես խորհրդատվության ժամանակ Դուք ունեք հնարավորություն՝
  • Մշակել բիզնեսի հետ կապված խնդիրների ենթագիտակցական պատճառները
  • Ազատվել Ձեզ սահմանափակող համոզմունքներից
  • Փոխել Ձեր ներքին հոգեվիճակը (ազատվել վախերից, տագնապներից, տրամադրվել հաջողությանը, ձեռք բերել ինքնավստահություն)
  • Լուծել անձնակազմի հետ խնդիրները, ձեռք բերել անձնակազմի կառավարման հմտություններ
  • Լուծել կոնֆլիկտները։
Բիզնես խորհրդատվության ժամանակ Դուք հոգեբանի հետ միասին կարող եք քննարկել հետևյալ թեմաները՝
  • Ինչպես «փրկել» բիզնեսը
  • Սեփական բիզնեսի ստեղծում և զարգացում
  • Թիմի ստեղծում
  • Բրենդի ստեղծում և զարգացում
  • Բիզնեսում լճացման և անկման հաղթահարում
  • Բիզնեսի մշտական զարգացում
  • Համագործակիցների, հիմնադիրների, ներդրողների հետ կոնֆլիկտների հաղթահարում
  • Հաճախորդների հետ կոնֆլիկտների հաղթահարում
  • Անձնակազմի և ենթակաների հետ կոնֆլիկտների, խնդիրների լուծում
  • Վաճառքների անկման հաղթահարում
  • Նոր հաճախորդների որոնում
  • Բիզնեսում անհրաժեշտ անձնային որակների արդյունավետության բարձրացում
Բիզնես խորհրդատվության շրջանակներում առաջարկում ենք նաև հետևյալ ծառայությունները՝
  • Կազմակերպության կրեատիվ թիմի ստեղծում
  • Կազմակերպության համար արդյունավետ գովազդի ստեղծում
  • PR ռազմավարության մշակում
  • Կազմակերպության իմիջի ստեղծում
  • Կազմակերպության կայքի ստեղծում
  • Անձնակազմի վերապատրաստում։