Սեմինարներ

Ս եմինարը վերապատրաստման և ուսուցման արդյունավետ ձև է, որը թույլ է տալիս քննարկել հետազոտություններ, հաշվետվություններ, էսսեներ կամ գիտական թեմաներ: Սեմինարի ժամանակ ներկայացվում է նյութի ուսումանսիրության մանրամասները, խնդիրները, մեթոդիկաները, ինչպես նաև տվյալ թեմայի շուրջ իրականացվում է քննարկում: Սեմինարը նպաստում է մասնագիտական հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանը, բանավեճի հմտության զարգացմանը և ուսուցանվող նյութի ամրապնդմանը:

Ներկայիս ժամանակներում աշխատանքի ընդունվելու համար կարևոր պայման է հանդիսանում գործատուին դրական և արդյունավետ ներկայանալը, քանի որ դրանով է նաև պայմանավորված մեր աշխատանքի ընդունվելու հավանականությունը:


Սեմինարի ընթացքում քննարկվում է հետևյալ հարցերը՝

  • Առաջին տպավորություն
  • Հաճախ տրվող հարցեր
  • Գործատուի կողմից կիրառվող հնարքներ
  • Հարցերին պատասխանելիս պետք է…
Սեմինարը վարում է հոգեբան, թրեյներ Լիանա Թերզյան

Մենք հաճախ առաջնորդվում ենք ենթագիտակցական կյանքի պլանով, որը կարող է խանգարել կյանքն արդյունավետ ապրելուն: Սեմինարի ընթացքում ձեզ կներկայացվի դեզադապտիվ սխեմաների մասին, թե ինչպես են դրանք ձևավորվում ու ինչ ազդեցություն ունեն մեր կյանքում, գործունեության մեջ: Ինչպես նաև վարժանքների միջոցով կփորձենք պարզել ձեր կյանքի սցենարը, որը հնարավորություն կտա հետագայում շտկելու:


Սեմինարի ավարտին մասնակիցները.

  • Ձեռք կբերեն գիտելիքներ կրկնվող վարքի պատճառների մասին
  • Կգիտակցեն մանկության ազդեցությունը իրենց այսօրվա վարքի վրա
  • Կկարողանան շտկել և մշակել վարքային այլ մոդել
  • Կգիտակցեն իրենց մտքերի ազդեցությունը հույզերի վրա և շտկել այն:
Սեմինարը վարում է հոգեբան, թրեյներ Վարդուհի Մարգարյան
Դասընթացի բովանդակությունն է`

  • Առաջնորդում և թիմի ստեղծում
  • Առաջնորդի անձը
  • Կառավարման ոճերը
  • Հաղորդակցումը և որոշումների կայացումը կառավարման գործընթացում
  • Կառավարչին ներկայացվող պահանջները և մասնագիտական կարևոր որակները
  • Թիմային աշխատանքի կառավարում
  • Թիմի կառուցվածքը
  • Թիմում կոնֆլիկտների և սթրեսների կառավարում:
Դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերել մի շարք գիտելիքներ թիմային աշխատանքի և վերջինիս կառավարման վերաբերյալ:
Դասընթացը վարում են՝ սոցիալական հոգեբան, թրեյներ Սուսաննա Ավետիսյան և կառավարման հոգեբան, թրեյներ Վարդուհի Մարգարյան։
Դասընթացի բովանդակությունն է`

  • Ինչ է կոնֆլիկտը, կոնֆլիկտների տեսակները
  • Կազմակերպությունում կոնֆլիկտների դերը և դրանց առաջացման պատճառները
  • Թաքնված (լատենտ) և պրովոկացիոն կոնֆլիկտներ
  • Կոնֆլիկտի զարգացման փուլերը
  • Կոնֆլիկտի հաղթահարման տեխնիկաները, ուղղակի և անուղղակի մեթոդներ:
Սեմինավարներ՝ սոցիալական հոգեբան, թրեյներ Սուսաննա Ավետիսյանը և հոգեբան, հոգեթերապևտ Հասմիկ Հակոբյան
Ծրագրում՝

  • Նորաձևությունը որպես սոցիալական երևույթ
  • Գույների ազդեցությունը նորաձևության մեջ
  • Զարդանախշերի նախընտրությունը և բնավորությունը
  • Նորաձևության սպառողների կառուցվածքը
  • Նորաոճ հագուստի ընտրության հոգեբանություն
  • Իմիջի ստեղծում
  • Խարիզմա և գրավչության մեխանիզմ:
Սեմինարը վարում է սոցիալական հոգեբան, թրեյներ Սուսաննա Ավետիսյան:
Դասընթացի բովանդակությունն է`

  • Անձի հուզական և կամային գծերի ծանոթացում
  • Կամքի և դրդապատճառների հակասություների գիտակցում
  • Անձնային որակների կայունության ամրապնդում
  • Որոշման կայացման հմտությունների զարգացում

Դասընթացի նպատակն է` հաղորդել գիտելիքներ անձի ներքին հուզական և կամային որակների մասին և ցույց տալ որոշման կայացման արդունավետ և ճկուն եղանակներ:


Դասընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր դժվարանում են տարբեր իրավիճակներում արագ և կոնստրուկտիվ որոշումներ կայացնել, հաճախ անհանդուրժող են կամ իմպուլսիվ և գործում են պահի ազդեցության տակ:


Արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ անձնային որակների մասին և հմտություններ, որոնք կնպաստեն կոնստրուկտիվ վարքի մոդելավորմանը:


Սեմինարավար հոգեբան, հոգեթերապևտ Հասմիկ Հակոբյան: